Հունվարի 13-ին «Ուրարտու» ակադեմիան վերադարձավ ձմեռային հանգստից ու վերսկսեց մարզումները՝ պահպանելով համաճարակային անվտանգության կանոնները։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ որոշ թիմեր իրենց առաջին մարզումն արդեն անցկացրել են, առաջիկայում նրանց կմիանան նաև մյուսները։
Ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել՝ պատանիների առաջին մարզումային օրվանից, ինչպես նաև զրուցել ակադեմիայի մարզիչ Հակոբ Հայրապետյանի հետ։