«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Գրանտը կարող է համալրել լոնդոնյան ակումբի մարզչական շտաբը, տեղեկացնում է TEAMtalk,-ը:
Նշվում է, որ իսրաելցի մասնագետն իր փորձով պետք է օգնի Ֆրենկ Լեմպարդին, ով ունի նրա խորհրդի կարիքը:
Հիշեցնենք, որ 2007–2008 թվականներին Գրանտը մարզել է լոնդոնյան ակումբը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» վաստակել է 26 միավոր և գտնվում է 9-րդ հորիզոնականում: