«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ հարձակվող Սերխիո Ագուերոն 10 օր է բաց թողնելու կարանտինի պատճառով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացին շփում է ունեցել կորոնավիրուսի դրական ախտորոշում ունեցող անձի հետ։ Ագուերոյի թեստը բացասական է եղել, բայց կանոնների համաձայն՝ նա պետք է ինքնամեկուսանա։
«Ինչու է Ագուերոն բացակայու՞մ։ Կարանտին, ինքնամեկուսացում, կանոններ։ 9 կամ 10 օրից նա կվերադառնա»,-Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։
«Ման Սիթին» պատրաստվում է ԱՊԼ-ի 18-րդ տուրի հանդիպմանը «Բրայթոնի» հետ, որը կայանալու է հունվարի 13-ին Մանչեսթերում։ Ագուերոն բաց է թողնելու նաև «Քրիսթալ Փելասի» (հունվարի 17), «Ասթոն Վիլայի» (հունվարի 20) դեմ հանդիպումները, ինչպես նաև Անգլիայի գավաթի «Չելտլեմ Թաունի» (հունվարի 23) դեմ հանդիպումը։