«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն որոշում է կայացրել մրցաշրջանի մնացած հատվածում մնալ լոնդոնյան ակումբում: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Հարձակվողը նման որոշում է կայացրել չնայած այն բանին, որ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված էին «Յուվենտուսն» ու «Ինտերը»: