Գերմանական «Շալկեն» ներկայացրել է ակումբի նոր գլխավոր մարզիչ Կրիստիան Գրոսին, տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ Գրոսի հետ կնքվել է պայմանագիր, ըստ որի 66-ամյա մասնագետը «Շալկեն» մարզելու է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
All the details as Christian Gross is appointed head coach, signing a contract until the end of the season ⤵️#S04
— FC Schalke 04 (@s04_en) December 27, 2020
Հիշեցնենք, որ Գրոսն այդ պաշտոնում փոխարինեց ակումբը լքած Մանուել Բաումին:
Հավելենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում թիմը վաստակել է 2 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: