Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ԱՊԼ-ի 15-րդ տուրի «Չելսիի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Նրանք հրաշալի թիմ ունեն. ֆրենկը կարողացել է մարտունակ ուժ ստեղծել, որն իմ կարծիքով լավագույնն է ԱՊԼ-ում:
Մենք էլ ամեն շաբաթ փորձում ենք լավացնել մեր արդյունքները, սակայն, ինչ-որ բան դեռ չի ստացվում»,-ասել է Արտետան:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև հանդիպումը կկայանա այսօր ՝ 21:30-ին: