Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Գաբրիել Ժեզուսը և Կայլ Ուեքերը վարակվել են կորոնավիրուսով, տեղեկացնում է Sky Sports-ը:
Նշվում է, որ բացի այս երկուսից, ակումբի ևս մի քանի աշխատակիցների մոտ հայտնաբերվել է Covid 19:
Այսպիսով, Ժեզուսը և Ուոքերը բաց կթողնեն ԱՊԼ-ի առաջիկա 3 տուրերի հանդիպումները և կարող են շարք վերադառնալ Լիգայի գավաթի ՝ ՄՅՈւ-ի դեմ հանդիպմանը, որը կկայանա հունավարի 6-ին: