Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է վարձավճարով տեղափոխվել «Արսենալ»: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, ամենայն հավանականությամբ, գործարքը կկայանա այս ձմռանը:
Այս մրցաշրջանում 20-ամյա բրազիլացին Արքայական ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 3 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ: