«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայի 15-րդ տուրի «Գրանադայի» դեմ խաղին ընդառաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
— Կումանի մեկնաբանության մասին Ռամոսի՝ ձեռքով խաղի վերաբերյալ.
— Դա անհանգստացնում է ինձ, քանի որ ես երբեք չեմ խոսում մրցավարության մասին: Մրցավարները այս խաղի մի մասն են: Նրանք կարող են սխալներ գործել, ինչպես խաղացողներն ու ինչպես մեզնից բոլորը կյանքում: Հարգելով Կումանի մեկնաբանությունները՝ ես չեմ ասում ոչինչ, քանի որ ես միայն մտածում եմ վաղվա խաղի մասին:
— «Ռեալի» դարպասին նշանակված 5 11-մետրանոցների ու նրանց նկատմամբ հատուկ վերաբերմունքի մասին.
— Երբ «Ռեալի» հետ կապված որևէ յուրօրինակ բան է լինում մրցավարների առնչությամբ, դրա մասին շատ է խոսվում: Սա «Մադրիդն» է, ու մենք պետք է համակերպվենք դրա հետ: Դա փոքր-ինչ բարկացնում է ինձ, որ մենք խոսում ենք այս մասին հիմա: Մեզ հետաքրքրում է վաղվա խաղը: Ուզում ենք կենտրոնանալ դրա վրա:
— Մոդրիչի մասին.
— Նա մի փոքր անհարմարություն ունի: Հուսանք՝ լուրջ բան չկա: Բայց ինչպես միշտ, մենք ռիսկի չենք դիմելու, ու դեռևս պարզ չէ նա կապաքինվի՞ հանգստյան այս օրերին:
— Ազարի մասին.
— Էմոցիոնալ առումով նրա համար հեշտ չի եղել մինչև այս պահը: Հիմա նա լավ տեսք ունի: Այսպիսի դեպքերում դու պետք է համբերությամբ մոտենաս գործին ու ամեն ինչ անես քիչ-քիչ:
«Ռեալ Մադրիդ» — «Գրանադա» խաղը կայանալու է վաղը ու սկսվելու է Երևանի ժամանակով 22:45-ին: