Իսպանական «Վիլյառեալում» վարձավճարով հանդես եկող Կուբոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կվերադառնա Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է Sport.es-ը:
Նշվում է, որ ակումբում դժգոհ են ճապոնացի ֆուտբոլիստի մարզավիճակից և այլևս չեն ցանկանում շարունակել նրա հետ համագործակցությունը:
Հիշեցնենք, որ Կուբոն մադրիդյան ակումբ տեղափոխվեց 2019 թվականին ՝ «Մայլորկայից»:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 13 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: