«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին խոստովանել է, որ առաջարկներ է ունեցել «Յուվենտուսից» ու «Ինտերից», սակայն մերժել է:
«Ես միշտ շնորհակալ եմ լինելու «Նապոլիին»: Հենց այդ պատճառով եմ ես մերժել իտալական ակումբների, այդ թվում «Յուվենտուսին» ու «Ինտերին»:
Ես չէի կարող այդպես վարվել նեապոլիտացիների հետ: Ես միշտ ընկալում եմ այդ քաղաքը ջերմությամբ: Ես գիտեմ, որ շատ բան եմ արել «Նապոլիի» համար: Հասկանում եմ, որ մինչև հիմա ինձ այնտեղ ջերմ են վերաբերվում»,-Կավանիի խոսքն է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Կավանին հոկտեմբերին պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: