Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվել էր «Սամպդորիային»։
Առաջին կեսի վերջնամասում հյուրերին 11-մետրանոց հարվածով առաջ մղեց Ֆրենկ Կեսյեն։ 77-րդ րոպեին Սամու Կաստիլյեխոն կրկնապատկեց «ռոսոներիների» առավելությունը։
82-րդ րոպեին Ալբին Էկդալը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն տանտերերը ավելին անել չկարողացան։ «Միլանը» հաղթեց 2-1 հաշվով։
Այս արդյունքից հետո Ստեֆանո Պիոլիի թիմը միավորների քանակը հասցնում է 26-ի ու ամրապնդվում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում։