«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է մարզչական կարիերան վերսկսելու ցանկության մասին։
«Ես ուզում եմ ուժերս փորձել Պրեմիեր լիգայում։ Իտալիայում ես աշխատեցի «Միլանում» 4 տարի, 5 տարի՝ «Յուվենտուսում»։ Հիմա ես նախատեսում եմ նորից աշխատել Իտալիայում, բայց դա դժվար է, կամ էլ Անգլիայում։
Ինձ համար անգլիական ֆուտբոլը բարելավում է ապրում, քանի որ շատ են այլազգի մարզիչները։ Ավելի շատ է տակտիկական պայքարը հիմա, քան 10 տարի առաջ։ Անգլիայում հիմա ավելի բարդ է ու ավելի տակտիկական է, բայց նաև հարգվում է անգլիական ֆուտբոլի ավանդույթները»,-ասել է Ալեգրին The Times-ի հետ զրույցում։
Ալեգրիի վերջին աշխատատեղը եղել է «Յուվենտուսը»։ Նա հեռացել է թուրինյան թիմից 2019 թվականի ամռանը։