Հայտնի են Պրեմիեր լիգայի` նոյեմբերի լավագույն մարզչի կոչման հավակնորդները: Այս մասին հայտնում է ԱՊԼ պաշտոնական twitter- ը:
Ամսվա լավագույնի հավակնորդներն են «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը, «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը և «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը: