Ռումինական «Արդժեշի» գլխավոր մարզիչ Ադրիան Դուլչան հեռացվել է ՝ նշանակումից ընդամենը 2 օր անց, տեղեկացնում է սպորտային լրագրող Էմանուել Ռոշան:
Մարզիչը չի հասցրել նույնիսկ թիմի հետ ամբողջական պարապունք անցկացնել:
Ընթացիկ մրցաշրջանում ակումբի ղեկավարությունն արդեն երրորդ մարզչին է հեռացնում իր զբաղեցրած պաշտոնից:
Հավելենք, որ «Արդժեշը» Ռումինիայի ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը: