Նոյեմբերի 30-ին կայացել են Հայաստանի Առաջին խմբի 14-րդ և 15-րդ տուրերի 2 հանդիպում։
«Նորավանքը» 2-0 հաշվով առավելության է հասել «Ուրարտու-2»-ի նկատմամբ։ Գոլերը հեղինակել են Կարեն Նալբանդյանը և Բենյամին Նանա Տեչիեն։
ԲԿՄԱ-ն 3-1 հաշվով հաղթել է «Արարատ-2»-ին։ Տանտերերի կազմում աչքի են ընկել Գրենիկ Պետրոսյանը, Ռադիկ Սարգսյանը և Ժիրայր Շաղոյանը։ Հյուրերի միակ գնդակը խփել է Սերոժ Թիթիզյանը։