Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթոնի Ա սերիայի առաջիկա տուրի՝ «Բենեվենտոյի» դեմ հանդիպումը:
Թուրինցիների գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն որոշել է պորտուգալացուն հանգստանալու հնարավորություն տալ: Փոխարենը, վնասվածքից ապաքինվել է Լեոնարդո Բոնուչին:
Ա սերիայի ընթացիկ առաջնության 5 խաղում Ռոնալդուն դարձել է 8 գոլի հեղինակ: