Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան պատրատվում է առաջարկով դիմել միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024թ․ Փարիզի օլիմպիական խաղերի ծրագրում խառը թիմային մրցաձևը ընդգրկելու համար։
WTF-ը նման նախաձեռնությամբ հանդես է եկել նաև Տոկիոյի խաղերի համար, սակայն ՄՕԿ — ն ու կազմկոմիտեն չեն ընդառաջել այդ հարցում։
Փարիզի խաղերի ծրագիրը ՄՕԿ-ի գործկոմը նախատեսել է հաստատել տարեվերջին։
WTF- ի ղեկավարը ցանկություն է հայտնել Տոկիոյի խաղերի նախօրեին Ճապոնիայի մայրաքաղաքում Գրան-պրի մրցաշար անցկացնելու մասին: