Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Բավարիան» ընդունեց «Զալցբուրգին» (3-1):
Մյունխենյան ակումբի կազմում գոլի հեղինակներ դարձան ՝ Ռոբերտ Լևանդովսկիn, Լերոյ Սանեն, Մաքսիմիլիան Վոբերը (ինքնագոլ): Հյուրերի միակ գոլը խփեց Մերգիմ Բերիշան:
Մյունխենյան ակումբը հանդիպումն ավարտեց տասը ֆուտբոլիստներով: Խաղադաշտից հեռացվեց իսպանացի պաշտպան Մարկ Ռոկան:
Այսպիսով, «Բավարիան» վաստակեց 12 միավոր դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Խմբի մյուս դիմակայությունն ավարտվեց առանց խփված գնդակների («Աթլետիկո» 0-0 «Լոկոմոտիվ»):
Մադրիդյան ակումբը վաստակեց 5, իսկ «Լոկոմոտիվը»՝ 3 միավոր: