Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պաշտոնական նստավայրից արձագանքել են արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան լուրին:
«Հռոմի պապը տեղեկացավ Դիեգո Մարադոնայի մահվան մասին: Նա սիրով է հիշում անցած տարիների՝ Մարադոնայի հետ իր հանդիպումները:
Հռոմի պապը հիշում է նրան իր աղոթքներում, ինչպես դա արել էր նախկինում, երբ իմացել էր նրա վիճակի մասին», — ասել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը արգենտինացի է, Սան Լորենցո ակումբի երկրպագու: