Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը գրառում է կատարել ի հիշատակ արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի:
«Շնորհակալություն ֆուտբոլային ձեր խաղի, կախարդանքի և ամենի համար, ինչ արել եք մեր սիրելի մարզաձևի համար, որտեղ դուք Աստված եք: Դուք լեգենդ էիք և այսուհետ դուք կլինեք հավերժ»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Կապառոսը:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 25-ին կյանքի 61-րդ տարում մահացել է աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի չեմպոն Դիեգո Մարադոնան:
Gracias por tu fútbol, por tu magia y por todo lo que le has aportado a nuestro amado deporte en el que eres el Dios. Ya eras una leyenda. Desde hoy serás eterno. D.E.P Maradona. D10S pic.twitter.com/wxxgFVmvfD
— Joaquín Caparrós (@JoaquinCaparros) November 25, 2020