Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Մոլդեի» դարպասը: Զինագործների կազմում գոլի հեղինակ դարձան Պեպեն, Նելսոնն ու Բալոգունը:
Տեսանյութն՝ այստեղ:
«Միլանը» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Լիլի» հետ: Երկրորդ կեսի սկզբնամասում հյուրերի կազմում հաշիվը բացեց Կաստելիխոն, րոպեներ անց Բամբան խփեց պատասխան գոլը:
Տեսանյութն՝ այստեղ:
Անգլիական «Լեսթերը» հյուրընկալվելիս 3:3 հաշվով ավարտեց հանդիպումը «Բրագայի» հետ: Անգլիական թիմի կազմում աչքի ընկան Բարնեսը, Թոմասն ու Վարդին:
Տեսանյութն՝ այստեղ:
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
ԱԵԿ-«Զարյա»՝ 0:3
ԲԿՄԱ-«Ֆեյենորդ»՝ 0:0
ԲԿՄԱ Սոֆիա-«Յանգ Բոյզ»՝ 0:1
«Գենտ»-«Ցրվենա Զվեզդա»՝ 0:2
«Լասկ»-«Անտվերպ»՝ 0:2
«Մաքքաբի»-«Վիյլառեալ»՝ 1:1
«Սպարտա Պ.»-«Սելթիկ»՝ 4:1
«Վոլֆսբերգ»-«Զագրեբ»՝ 0:3
«Լիբերեց»-«Հոֆենհայմ»՝ 0:2