Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի այս շաբաթվա հանդիպումները կմեկնարկեն լռության րոպեով:
Այդ արարողությունը նվիրվելու է կյանքից հեռացած լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հիշատակին:
«Կարող եմ հաստատել, որ եվրագավաթների այս շաբաթվա բոլոր հանդիպումները կսկսվեն լռության րոպեով»,-ասված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարված:
Հավելենք, որ 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը: