«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Կևին-Պրինս Բոատենգը, ով այժմ հանդես է գալիս «Մոնցայում», խոսել է կատալոնական ակումբում իր մրցելույթների համար, տեղեկացնում է DAZN-ը:
«Կատալոնական ակումբում հրաշալի ամիսներ եմ անցկացրել: Սկզբում չէի հավատում, որ նրանք ունեն իմ կարիքը:
Մտածում էի, որ «Էսպանյոլն» է առաջարկ պատրաստել ինձ համար, բայց դա ՝ «Բարսելոնան» էր:
Մեսսիի կողքին ես թերարժեքության բարդույթով էի տառապում: Այդ տղան ուրիշ մոլորակից է:
Նրա խաղը դիտելիս, երբեմն ուզում էի ավարտել կարիերաս»,- ասել է Բոատենգը:
Հիշեցնենք, որ Բոատենգը 2019 թվականին էր տեղափոխվել «Բարսելոնա» ՝ դառնալով 1 գոլի հեղինակ: