Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրը՝ Ալֆ-Ինգ Հոլանդը, խոսել է որդու տրանսֆերի նկատմամբ թոփ ակումբների հետաքրքրության մասին.
«Երբ դու լավ ես խաղում, տրամաբանական է, որ մեծ ակումբները թակում են դուռդ, բայց այժմ խոսքը միայն շշուկների մասին է։ Հիմա ոչ ես, ոչ էլ Էրլինգը չենք մտածում այլ ակումբի մասին։ Մենք երկարաժամկետ պայմանագիր ենք ստորագրել «Բորուսիայի» հետ, ու դա հիանալի տարբերակ է որդուս համար։ Կարծում եմ, որ Էրլինգը ցանկանում է մի քանի տիտղոս նվաճել «Բորուսիայի» հետ։ Նա դեռ շատ բաների կարող է հասնել Գերմանիայում»,-ասել է Հոլանդի հայրը:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղում երիտասարդ գոլահարը դարձել է 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: