Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականն այսօր տանտիրոջ կարգավիճակում Կիպրոսում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:
ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակն ու ֆուտբոլիստների խաղային համարները:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային թիմի 4 ֆուտբոլիստ չեն մասնակցի հանդիպմանը, քանի որ նրանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: