Գերմանիայի հավաքականի հարձակվող Սերժ Գնաբրին, Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Իսպանիայի հավաքականից կրած ջախջախիչ պարտությունից հետո (0: 6) նշել է, որ անչափ բարկացած է արդյունքից.
«Մենք ամեն ինչ փորձեցինք, բայց Իսպանիան աներևակայելի ֆուտբոլ խաղաց: Իմ մոտ դատարկության զգացողություն է: Կարծում եմ, որ դա կարող եք տեսնել իմ դեմքին, կարող եք լսել իմ ձայնից: Ես ահավոր բարկացած եմ և սարսափելի հուզված»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: