Մադրիդի «Ատլետիկոյի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը վարակվել է կորոնավիրուսով, հաստատել է Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Սուարեսը չի կարողանա Ուրուգվայի հավաքականի կազմում մասնակցել Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում Բրազիլիայի հավաքականի դեմ նոյեմբերի 18-ին կայանալիք հանդիպմանը:
Ռմբարկուն բաց կթողնի նաև նոյեմբերի 21-ին Լա լիգայի շրջանակում նախատեսված իր նախկին թիմի՝ «Բարսելոնայի» դեմ խաղը: