Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում, տեղեկացնում է Bild-ը:
«Արսենալը» և «Տոտենհեմը» լրջորեն հետաքրքրված են Բոատենգի ծառայություններով: Հատկապես ակտիվ է Ժոզե Մոուրինյուն, ով բարձր է գնահատում պաշտպանի որակները:
«Տոտենհեմի» մարզիչը դեռ 2018-ին էր ցանկանում գնել Բոատենգին, երբ մարզում էր «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հիշեցնենք, որ Բոատենգը նախկինում հանդես է եկել ԱՊԼ-ում ՝ 2010-11 մրցաշրջանն անցկացնելով «Մանչեսթեր Սիթիում»: