Իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Sky Italia-ն:
Թուրինյան ակումբը կփորձի Լոկատելիին գնել առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նման մի փորձ «Յուվենտուսը» կատարել էր նախորդ ամռանը, սակայն, մերժում էր ստացել «Սասուոլոյից»:
Լոկատելիի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ «Սասուոլոն» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է երկրորդ տուրը: