Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ՉԼ-ի խմբային փուլի երկրորդ տուրում գրավել է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը:
Բենզեմայի կարիերայում «Բորուսիան» 30-րդ ակումբն էր, որի դարպասը ֆրանսիացին գրավում է ՉԼ-ում: Այդպիսի ցուցանիշի մինչ օրս հասել է 3 ֆուտբոլիստ: Բենզեման միացավ Ռաուլին, Ռոնալդուին ու Մեսսիին:
Հիշեցնենք, որ այդ «Բորուսիա»-«Ռեալ» խաղն ավարտվեց 2-2 հաշվով: