Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Վերդերը» ընդունել էր «Հոֆենհայմին»։ Թիմերը մեկական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը։
Բրեմենցիների կազմում 5-րդ րոպեին հաշիվը բացեց Էգեշտայնը, իսկ 22-րդ րոպեին Գայգերը հավասարեցրեց այն։ Հանդիպման ընթացքում գոլեր այլևս չարձանագրվեցին։
77-րդ րոպեին հյուրերի կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը երկար ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով։ Ադամյանը փետրվարից ի վեր առաջին հանդիպումն անցկացրեց։