Կայացավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված «Գանձասար-Կապան» — «Լոռի» հանդիպումը։
Տանտերերը կարողացան նվազագույն հաշվով առավելության հասնել «Լոռիի» նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը խաղի 12-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Վբեյմար Անգուլոն։
Այս արդյունքից հետո «Գանձասար-Կապանը» միավորների քանակը հասցնում է 7-ի։ Նրանք 6 հանդիպում են անցկացրել։ «Լոռին» մնում է 6 միավորով անցկացրած 5 խաղերից հետո։