Դորտմունդի «Բորուսիան» 2021 թվականին կվերականգնի իր հետաքրքրությունը «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի նկատմամբ, հայտնում է CalcioMercato-ն:
Գերմանական թիմը ցանկանում էր վարձակալել 28-ամյա դանիացուն վերջին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, բայց մերժում էր ստացավ: Սակայն, ըստ աղբյուրի, դորտմունդցիները պատրաստ են վերադառնալ Էրիկսենին ձեռք բերելու գաղափարին, երբ հունվարին բացվի ձմեռային տրանսֆերային շուկան:
Նախկինում տեղեկություններ էին հայտնվում այն մասին, որ ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձեն ձեռք բերել ֆուտբոլիստին: