Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը Էստոնիայի դեմ Ազգերի լիգայի 4-րդ տուրի խաղում (1-1) մեր ընտրանու մեկնարկային կազմում էր։
Այս հանդիպումը 30-րդն էր Գրիգորյանի համար ազգային հավաքականի մարզաշապիկով։ Արտակ Գրիգորյանը հավաքականում նորամուտը նշել է 2010 թվականի օգոստոսի 11-ին Իրանի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում (1-3):
Արտակ Գրիգորյանը 30 խաղում 1 գոլ է խփել ազգային թիմի կազմում։