Իտալական «Ռոման» նոր տեխնիկական հովանավոր կունենա: Ակումբը 4 տարվա պայմանագիր կստորագրի New Balance ընկերության հետ, տեղեկացնում է La Stampa-ն:
Համագործակցության ֆինանսական պայմանները չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ «Ռոման» այժմ կրում է Nike ընկերության մարզահագուստը: