Հովհաննես Նազարյանը, Արսեն Սադոյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Լյովա Մրյանը, Պետրոս Աֆաջանյանը և Էրիկ Վարդանյանը հրավիրվել են Հայաստանի Մ-21 տ. հավաքական: Այս մասին տեղեկացնում է «Շիրակի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նրանք հավաքականի կազմում հոկտեմբերի 5-ից մինչև հոկտոմբերի 11-ը Ani Grand հյուրանոցում կմասնակցեն ուսումնամարզական հավաքի: Ինչպես նաև ս/թ հոկտեմբերի 11-14-ը կմեկնեն Լեհաստան՝ այս ընթացքում անցկացնելով Մ-21տ. 2021թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Շվեդիայի Մ-21տ. հավաքականի հետ հոկտեմբերի 13-ին: