Գերմանիայի առաջնության 2-րդ տուրի խաղում «Հերտան» զիջեց «Այնտրախտին»:
Հանդիպումը կայացավ Բեռլինում և ավարտվեց 3-1 հաշվով ՝ հօգուտ հյուրերի:
Անդրե Սիլվան (11 մետրանոցից), Բաս Դոստը և Սեբաստիան Ռոդեն առանձնացան ֆրանկֆուրտյան թիմի կազմում: «Հերտան» մեկ գնդակ հետ բերեց Մարտին Հինտերեգերի ինքնագոլի շնորհիվ։
«Այնտրախտը» վաստակեց 4 միավոր, «Հերտան» իր ակտիվում ունի 3 միավոր: