Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր հաղթեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին» ու դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։
Խաղից հետո «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Սարգիս Շահինյանը խոսել է «Արարատ-Արմենիա» — խաղի մասին։
«Շատ բարդ հանդիպում ստացվեց, շատ լավ ուսումնասիրել էինք մրցակցին։ Ընդհանրապես, այսօր ոչ մի շանս չտվեցինք մրցակցին վտանգավոր հարված կատարել, դաշտում պայքար էր գնում ամեն գնդակի, ամեն մետրի համար։ Մեկնարկային կազմի հետ կապված, մարզիչն է որոշում, այսօր նա որոշել էր վստահել ինձ։ Ամեն խաղին կարող են տարբեր ֆուտբոլիստներ խաղալ, որովհետև բոլորն էլ արժանի են»։
Նախորդ փուլի՝ «Ֆոլա Էշի» հետ խաղի մասին։
«Ամեն հաղթանակ նպաստում է թիմին, որ ավելի մոտիվացված լինի։ Իսկ նման հաղթանակը էլ ավելի է նպաստում, որովհետև 3-1-ից հետո, այն էլ 90-րդ րոպեին, ոչ ոք չէր հավատում, նույնիսկ կարող է ֆուտբոլիստները չեն հավատում, և երկու-երեք րոպեում երկու գոլ և ամեն ինչ փոխվում է ու հաղթում ենք։ Բնականաբար այդ հաղթանակը երկու-երեք անգամ ավելի մոտիվացրեց թիմին և նպաստեց նաև այսօրվա հաղթանակին»։
Շահինյանը նաև խոսել է առաջիկա «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակցի՝ «Ցրվենա Զվեզդայի» մասին։
«Ցրվենա Զվեզդան» Սերբիայի ամենահեղինակավոր թիմերից մեկն է, բայց կոնկրետ ինֆորմացիա չունենք իրենց մասին։ Մարզիչները կուսումնասիրեն, կծանոթանաք մրցակցին։ Մեկ խաղ է, ամեն ինչ կարող է պատահել», – ասել է Շահինյանը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ։