Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» խաղից հետո տպավորություններով է կիսվել հաղթական գոլի հեղինակ Սերգեյ Վակուլենկոն.
Խոսելով երկրորդ խաղում անընդմեջ իր խփած հաղթական գոլի մասին, Վակուլենկոն ասել է.
«Ես շատ երջանիկ եմ և անում եմ իմ աշխատանքը: Մենք բոլորս՝ ամբողջ ակումբը, ղեկավարությունն ու երկրպագուններն արժանի ենք այս հաղթանակին: Սա իսկական տոն է: Նախորդ խաղերում մեզ բախտը չէր ժպտում, բայց իմ հաջողությունը մեր կողմն է: Ուրախ եմ, որ իմ խփած գոլը թիմին հաջողություն բերեց»:
Հիշեցնենք, որ ԵԼ որակավորման փլեյ-օֆֆում Հայաստանի չեմպիոնը կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ: