Անսովոր դեպք է գրանցվել Էստոնիայի առաջնության 21-րդ տուրի խաղերից մեկում։
«Լևադիայի» դեմ խաղում (1: 2) «Նիմե Կալյուի» կիսապաշտպան Լաուրի Սուուպը փոխարինվել է խաղի մեկնարկից 13 վայրկյան անց։
Այս փոփոխության պատճառ այն է, որ ըստ առաջնության կանոնակարգի, յուրաքանչյուր թիմի մեկնարկային կազմում պետք է լինի ակումբի երկուական սան: Սուուպը նրանցից մեկն էր:
13 վայրկյան խաղալուց հետո նա անմիջապես փոխարինվել է: Այսպիսով, «Նիմե Կալյուն» չի խախտել Էստոնիայի առաջնության կանոնակարգը: