ՈՒԵՖԱ-ն հստակեցրել է Եվրոպայի «Տարվա խաղացող» անվանակարգի թեկնածուներին:
Շորթ-լիստում տեղ են գտել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու նրա թիմակից Մանուել Նոյերը:
Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 1-ին՝ ՉԼ խմբային փուլի վիճակահանությունից առաջ:
Դե Բրույնեն նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 խաղի, խփել 15 գոլ ու դարձել 22 գոլային փոխանցման հեղինակ:
Լևանդովսկին 2019/20 մրցաշրջանում մասնակցել է 47 խաղի, խփել 55 գոլ ու դարձել 10 փոխանցման հեղինակ:
Նոյերը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 50 խաղի, բաց թողել 47 գոլ: ՉԼ-ում մա 6 «չոր» հանդիպում է անցկացրել:
🌠 NOMINEES: 2019/20 UEFA Men’s Player of the Year 🌠
🔹 @DeBruyneKev
🔹 @lewy_official
🔹 @Manuel_Neuer🗓️ #UEFAawards winners announced at the #UCLdraw, 1 October 🏆 pic.twitter.com/AJ6qsY6gFo
— UEFA #SuperCup (@ChampionsLeague) September 23, 2020