Ֆուտբոլի VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղի շրջանակում «Արարատը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Սևանի» դարպասը. դուբլ ձևակերպեց Կոնեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Խուրցիձեն:
Բիչախչյանը նշեց, որ դիմակայությունը բաղկացած է երկու խաղից, և ամեն ինչ վճռվելու է պատասխան խաղում: Բիչախչյանը մասամբ գոհ էր թիմի խաղից, սակայն նշեց, որ դեռ ավելացնելու տեղ կա՝ գրոհները եզրափակելիս ու պաշտպանվելիս: Բիչախչյանը խոսեց նաև երկրպագուների առկայության մասին.
Մանրամասները՝ տեսանյութում.