Ֆուտբոլի VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում ԲԿՄԱ-ն ընդունել է Վանաձորի «Լոռիին», իսկ «Շիրակը»՝ «Ալաշկերտին»:
Առաջին խաղակեսից հետո «Ալաշկերտը» 2-1 հաշվով կամային հաղթանակ է տոնում «Շիրակի» նկատմամբ: 4-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Արամ Մուրադյանը: 41-րդ րոպեին Բրայան Սիլվա Գարսիան հավասարեցրեց հաշիվը՝ 1-1, իսկ 2 րոպե անց Պապե Կամարան առաջ մղեց հյուրերին:
ԲԿՄԱ-«Լոռի» խաղում առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին:
Դիմակայությունը բաղկացած է 2 խաղից: