«Մոնակոյի» հարձակվող Բալդե Կեյտան հայտնվել է «Սամպդորիայի» հետաքրքրությունների ոլորտում, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
«Սամպդորիայի» ներկայացուցիչներն արդեն դիմել են «Մոնակոյի» ղեկավարությանը` տրանսֆերային առաջարկով: Ակումբի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին անձամբ հետաքրքրված է սենեգալցի հարձակվողի ծառայություններով:
Ըստ աղբյուրի «Ֆիորենտինան» նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում 25-ամյա խաղացողի նկատմամբ:
Անցած մրցաշրջանում Բալդե Կեյտան անցկացրել է 26 հանդիպում մոնեգասկյան ակումբի մարզաշապիկով՝ դառնալով ութ գոլի ու չորս գոլային փոխանցման հեղինակ: