Չորեքշաբթի, սեպտեմբերի 16-ին, «Բարսելոնան» ընկերական խաղ անցկացրեց «Ժիրոնայի» հետ և հաղթեց 3-1 հաշվով:
Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Լիոնել Մեսսին:
Հատկապես գեղեցիկ ստացվեց նրա գոլը առաջին խաղակեսի վերջում, երբ արգենտինացին տուգանայինի մատույցներից կատարած ուժեղ հարվածով հաշիվը դարձրեց 2-0՝ հօգուտ «Բարսայի»:
Այս լուրը հրապարակելու պահին Մեսսիի շքեղ գոլի տեսանյութը արդեն հավաքել է ավելի քան 6,9 միլիոն դիտում կատալոնական ակումբի պաշտոնական Instagram-ում: