«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարիերան կշարունակի Լոնդոնի «Տոտենհեմում»։ Ուելսցի ֆուտբոլիստը վարձակալությամբ կվերադառնա «խթանների» շարքեր։
Evening Standart-ը տեղեկացնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը արդեն այսօր կարող է մեկնել Լոնդոն՝ ավարտին հասցնելու «Տոտենհեմ» տեղափոխությունը։
Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը երեկ հայտարարել էր, որ Բեյլը երբեք «Ռեալից» հեռանալուն այսքան մոտ չի եղել, որքան հիմա։
Բեյլը 2013 թվականից է հանդես գալիս «Ռեալի» կազմում, ուր տեղափոխվել է հենց «Տոտենհեմից»։