«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի պատրաստվում ավարտել ելույթները Արգենտինայի հավաքականում: Այս մասին հաղորդում է Goal-ը:
Հարձակվողը վստահություն է զգում Լիոնել Սկալոնիի մարզչական շտաբի կողմից ու կարծում է, որ Արգենտինան ի զորու է հաղթել 2021-ի Ամերիկայի Գավաթը:
Հայտնի է դարձել նաև, որ Մեսսին ուզում է մասնակցել 2022-ի աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է Քաթարում: