«Մոնակոյի» ղեկավարությունը հետաքրքրված է «Սպորտինգի» կիսապաշտպան Վենդել Վալեի ծառայություններով, հաղորդում է Record-ը:
Աղբյուրի համաձայն, մոնեգասկյան ակումբի ղեկավարները պատրաստ են վճարել 25 միլիոն եվրո 23-ամյա բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերի համար, ով 2017 թվականից է խաղում պորտուգալական ակումբում:
Լիգա 1-ի ակումբը վստահ է, որ կկարողանա շրջանցել «Նապոլիին» Վենդելի տրանսֆերի համար պայքարում, ով հանդես էր գալիս Բրազիլիայի Մ-23 հավաքականում:
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2023 թվականի ամառը, իսկ անցած մրցաշրջանում նա Պորտուգալիայի առաջնությունում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի ու երեք գոլային փոխանցման հեղինակ: