Ֆրանսիական L’Equipe պարբերականը վստահեցնում է, որ Դեպայի տրանսֆերի վերաբեյալ «Բարսելոնան» առաջարկ չի արել «Լիոնին»:
Նախկինում ինֆորմացիա տարածվեց, որ «Բարսելոնան» առաջիկա օրերի ընթացքում 30 մլն եվրոյի դիմաց ձեռք կբերի Դեպայի տրանսֆերը: Ավելին, Կումանը նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Դեպայի հետ:
Ֆրանսիացի հարձակվողը «Լիոն» է տեղափոխվել 2017 թ-ին: Համաձայանգիրը նախատեսված է մինչև 2021 թ.: Նոր մրցաշրջանում անցկացրած 2 խաղում Դեպայը դարձել է 3 գոլի հեղինակ:
Transfermarkt-ը գոլահարի տրանսֆերային արժեքը գնահատում է 44 մլն եվրո: